ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.05.2020 | 00:04
Ար­դարև, ի­մաս­տու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է իր ան­վա­նը և շա­տե­րին չէ, որ հայտ­նի է։ Լսի՛ր, որ­դի՛ս, և ըն­դու­նի՛ր իմ խրա­տը, մի՛ մեր­ժիր իմ այս խոր­հուր­դը։ Դի՛ր քո ոտ­քը նրա ոտ­նա­կա­պե­րի մեջ և քո պա­րա­նո­ցը` նրա շղ­թա­նե­րի մեջ։ Խո­նար­հեց­րու՛ քո ու­սը, վերց­րու՛ այն և մի՛ ձանձ­րա­ցիր նրա կա­պանք­նե­րից։ Քո բո­վան­դակ հո­գով մո­տե­ցի՛ր նրան և քո բո­վան­դակ զո­րու­թյամբ պա­հի՛ր նրա ճա­նա­պարհ­նե­րը։ Քն­նի՛ր, փնտ­րիր, և դու կճա­նա­չես այն, և երբ բռ­նես` մի՛ թող նրան, քան­զի ի վեր­ջո դու հան­գիստ կգտ­նես նրա մեջ, և քեզ հա­մար նա ու­րա­խու­թյուն կդառ­նա։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 6. 23-29
Դիտվել է՝ 4613

Մեկնաբանություններ